Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Լոպեսը կլքի «Ռեալը»

Լոպեսը կլքի «Ռեալը»
08.04.2014 | 12:05

Մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը կլքի ակումբը: Պատճառը, ըստ նրա, հոգեբանական այն ահռելի ճնշումն է, որ կա իր անձի նկատմամբ: Բնավ էլ զարմանալ չի կարելի, որ նրանով հետաքրքրված են իտալական ու անգլիական առաջատար ակումբները, քանզի նման որակի դարպասապահների ամեն քայլափոխի չես գտնի: Հիշեցնենք, որ նա արքայական ակումբում էր հայտնվել այն բանից հետո, երբ Իկեր Կասիլյասը վնասվածք ստացավ, ու անհրաժեշտ էր գտնել նրան որակյալ փոխարինողի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ